«Մանչեսթեր Յունայթեդի» և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Կազեմիրոն ասել է, որ իր անունը սխալ են գրում մարզաշապիկի վրա։
«Իմ անունը Կառլոս Էնրիկե Կազեմիրո է, այսինքն՝ գրվում է «ի»-ով։ Երբ ես առաջին անգամ սկսեցի խաղալ «Սան Պաուլոյում», նրանք ինձ մարզաշապիկ տվեցին, որտեղ սխալմամբ գրված էր «ե»-ով։ Ես հիանալի դեբյուտ ունեցա, և քանի որ միշտ սնահավատ եմ եղել, ասացի՝ թողեք այնպես, ինչպես կա: Դրանից հետո անունն ինձ տրվեց, և ես ոչինչ չփոխեցի»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ բրազիլացի կիսապաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2022 թվականի ամռանը՝ Մադրիդի «Ռեալից»։