«Նյուքասլն» ու «Վեսթ Հեմը» ոչ-ոքի խաղացին Անգլիայի առաջնության 22-րդ տուրի խաղում․ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։
Խաղի հաշիվը 6-րդ րոպեին բացել է «Նյուքասլի» հարձակվող Կալում Ուիլսոնը։ 32-րդ րոպեին կիսապաշտպան Լուկաս Պակետան հավասարեցրեց հաշիվը։
«Նյուքասլը» Պրեմիեր լիգայում 40 միավորով չորրորդն է, իսկ «Վեսթ Հեմը» 19 միավորով 16-րդն է:
Նշենք, որ վերջին և դեռևս միակ պարտությունն առաջնությունում Հաուի թիմը կրել է նախորդ տարվա օգոստոսին կայացած «Լիվերպուլի» դեմ խաղում։