Անգլիական Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Լեսթերը» հյուրընկալվելիս մրցել է «Ասթոն Վիլայի» հետ և 4-1 հաշվով վստահ հաղթանակ է տարել։
«Ասթոն Վիլան» բավական ակտիվ է սկսել խաղն ու արդեն 9-րդ րոպեին առաջ է անցել հաշվի մեջ Օլի Ուոտկինսի գոլի շնորհիվ։ 3 րոպե անց աղվեսների կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը հավասարեցրել է հաշիվը, իսկ 32-րդ րոպեին Հարի Սուտարը գնդակն ուղարկել է սեփական դարպասը, ինչի արդյունքում «Ասթոն Վիլան» առաջ է անցել հաշվի մեջ։
41-րդ րոպեին Կելեչի Իխենաչոն դարձյալ հավասարեցրել է հաշիվը։ Առաջին կեսի վերջնամասում էլ Տետեն առաջ է մղել «Լեսթերին»։ Երկրորդ կեսում երկրպագուներն ընդամենը մեկ գոլի ականատես եղան․ «Լեսթերի» կիսապաշտպան Դենիս Պրատը ձևակերպեց հանդիպման վերջնահաշիվը։
Օրվա մյուս խաղերում «Սաութհեմփթոնը» մրցել է «Բրենթֆորդի» հետ և 0-3 հաշվով պարտություն է կրել, իսկ «Բրայթոնը» նվազագույն հաշվով հաղթել է «Բորնմուտին»։