Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի արտագնա խաղում «Լիվերպուլը» պարտվեց «Վուլվերհեմփթոնին»։
Հանդիպումն ավարտվել է 3-0 հաշվով՝ հօգուտ «գայլերի»։
Քրեյգ Դոուսոնը և Ռուբեն Նևեշը մեկական գոլ խփեցին Յուրգեն Կլոպի թիմին, իսկ «Լիվերպուլի» պաշտպան Ժոել Մատիպն ինքնագոլի հեղինակ դարձավ։
«Լիվերպուլը» 29 միավորով Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 10-րդ տեղում է։ «Վուլվերհեմփթոնը» 20 միավորով 15-րդ տեղում է։