Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Քրիսթալ Փելասին»։
Խաղը կայացել է Մանչեսթերի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում այսօր՝ փետրվարի 4-ին:
Առաջին խաղակեսի սկզբում տանտերերը բացեցին խաղի հաշիվը. Բրունո Ֆերնանդեշն անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը: Երկրորդ խաղակեսում մանկունիացիները կրկնապատկեցին իրենց առավելությունը․ գոլի հեղինակ դարձավ հարձակվող Մարկուս Ռեշֆորդը։ Հյուրերը պատասխանեցին Ջեֆրի Շլուպի խփած անչափ գեղեցիկ գոլով։ 70-րդ րոպեին խաղադաշտից հեռացվել էր Կազեմիրոն։
Արդյունքում՝ հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով հօգուտ Էրիկ տեն Հագի թիմի։ Այս խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» բարձրացավ Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնական (42 միավոր), «Քրիսթալ Փելասը» մնաց 12-րդ տեղում (24 միավոր):