«Բարսելոնայի» վինգեր Անսու Ֆաթին հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում է Sky Sports-ը: Մանկունիացիները պատրաստվում են օգտվել այն հանգամանքից, որ կատալոնյան թիմի սանը չի ստանում համապատասխան քանակությամբ խաղաժամանակ։
Ճիշտ է, տրանսֆերի շուրջ դեռ պետք է բանակցել կատալոնացիների ղեկավարության հետ, քանի որ Ֆաթիի հրաժարագինը կազմում է 1 միլիարդ եվրո, իսկ նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառ։
























































