Մադրիդի «Ռեալի» և «Տոտենհեմի» նախկին ֆուտբոլիստ Գարեթ Բեյլն իր նորամուտն է նշել պրոֆեսիոնալ գոլֆում։
Նա մասնակցել է Կալիֆորնիայում (ԱՄՆ) ընթացող պրոֆեսիոնալ գոլֆի մրցաշարում, որը կոչվում է AT&T Pebble Beach Pro-Am։
Մրցաշարն անցկացվում է PGA Tour-ի շրջանակում:
Բեյլը խաղում էր Ջոզեֆ Բրամլեթի հետ: Առաջին օրվանից հետո զույգը վարկանիշում զբաղեցնում է 18-րդ տեղը։