«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է թիմի պաշտպան Ռաֆայել Վարանի՝ Ֆրանսիայի հավաքականում կարիերան ավարտելու որոշումը։
«Սա լավ նորություն է «Յունայթեդի» համար։ Ռաֆայելը նվաճել է ամեն ինչ ակումբային մակարդակում և նաև իր երկրի համար:
Այն, ինչ նա հասել է իր կարիերայում, ուղղակի անհավանական է։ Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում նրան և ուրախ եմ, որ նա իր ողջ էներգիան ու փորձը կներդնի թիմում:
Նա ինձ հայտնեց իր մտադրության մասին, բայց մենք ընդհանրապես չխոսեցինք այդ մասին։ Ռաֆայելը փորձառու է և այն տարիքում է, որ պետք է ինքնուրույն որոշումներ կայացնի։ Ես կարող եմ միայն խորը հարգանք հայտնել նրա կարիերայի նկատմամբ, բայց նա դեռ երկար ճանապարհ ունի անցնելու»,- մեջբերում է Տեն Հագին AS-ը։
























































