«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմխենը մոտ է անգլիական Պրեմիեր-լիգա տեղափոխությանը: Նիգերիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»:
Իտալացիները իրենց ռմբարկուի համար նվազագույնը 100 մլն եվրո են պահանջում, իսկ մանկունիացիները նրանց ֆինանսական պահանջը մտադիր են բավարարել միայն հաջորդ ամառ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
24-ամյա Օսիմխենը 14 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ է դարձել ընթացիկ մրցաշրջանի 19 խաղում: Նա 2020 թվականից է հանդես գալիս իտալական թիմի կազմում, ուր տեղափոխվել է «Լիլլից»: Կողմերի միջև պայմանագիրն ավարտվում է 2025 թվականին:
























































