«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ճանաչվել է ԱՊԼ-ի հունվար ամսվա լավագույն մարզիչ։
Մասնագետն այս մրցաշրջանում երրորդ անգամ է ստացել այս մրցանակը։ Ընդ որում՝ Արտետան «Ամսվա լավագույն մարզիչ» մրցանակին արժանանում է երկրորդ անգամ անընդմեջ։
Այս ամիս Արտետայի մրցակիցներն էին Սթիվ Կուպերը, Ռոբերտո Դե Զերբին, Ունայ Էմերին և Թոմաս Ֆրանկը։
19 խաղից հետո «Արսենալը» վաստակել է 50 միավոր և գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ Լոնդոնյան ակումբը «Ման․Սիթիից» առաջ է հինգ միավորով։
























































