«Արսենալի» ճապոնացի պաշտպան Տակեհիրո Տոմիյասուն խոսել է Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում չեմպիոնական հավակնությունների մասին:
«Մենք երազում ենք Պրեմիեր լիգայում հաղթելու մասին: Անգլիայի չեմպիոն դառնալը յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է։
Սակայն մինչ այժմ մենք անցկացրել ենք ընդամենը 19 հանդիպում, ուստի վաղ է խոսել հաղթանակի մասին։ Պետք է խաղից խաղ առաջ գնալ, ինչպես գլխավոր մարզիչն է ասում։ Մենք կենտրոնացած ենք առաջիկա խաղերում հաջող ելույթների վրա»,- Տոմիյասուի խոսքերն է մեջբերում Goal-ը։
19 խաղից հետո «Արսենալը» վաստակել է 50 միավոր և գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ Լոնդոնյան ակումբը «Ման․Սիթիից» առաջ է հինգ միավորով։
























































