«Փյունիկի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանի պայմանագիրը ակումբի հետ երկարաձգվել է մեկ տարով: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը երևանյան թիմում կմնա մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հովհաննես Հարությունյանը «Փյունիկ» էր վերադարձել 2021-ի ձմռանը` օգնելով թիմին նվաճել Հայաստանի առաջնության ոսկե մեդալները, ինչպես նաև կարևոր դեր խաղալով հայկական ֆուտբոլի համար պատմական եվրագավաթային մրցաշրջանում:
23-ամյա ֆուտբոլիստը անցած տարվա նոյեմբերին հատեց 100 հանդիպման շեմը երևանյան ակումբի գույներով: Հարությունյանը «Փյունիկ» տեղափոխվելուց հետո առաջին անգամ հրավիրվեց Հայաստանի ազգային հավաքական ու աստիճանաբար ամրապնդվեց ազգային ընտրանու կազմում: Նախորդ տարվա արդյունքներով նա ընդգրկվեց նաև «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ» քվեարկության լավագույն հնգյակում: