Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի նախկին ավագ Օլյա Օսիպյանը հայտարարել է հավաքականից ժամանակավորապես հեռանալու մասին.
«Միշտ հպարտությամբ եմ կրել ազգային հավաքականի շապիկը և ավագի թևկապը, սակայն այժմ ստիպված եմ ժամանակավոր դադարեցնել իմ ելույթները Հայաստանի Կանանց ազգային հավաքականի կազմում: Մասնավորապես, պետք է նշեմ, որ ազգային հավաքական հրավիրվում են ոչ թե սպորտային սկզբունքից ելնելով, այլ անձնական նկատառումներից և քմահաճույքից: Այն, ինչ մենք ցանկանում էինք, մինիմալ հարգանքն էր մեր հանդեպ և՛ որպես մարզիկ, և՛ որպես մարդ»,- գրել է Օսիպյանը ֆեյսբուքի իր էջում։
Օսիպյանը նաև հաջողություն ու հաղթանակներ է մաղթել բոլոր իր խաղընկերներին, որոնք շարունակելու են իրենց ելույթները Ազգային հավաքականում: