«Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեմ Փոթերը կարծում է, որ ակումբը կսկսի ավելի խնայողաբար գումար ծախսել տրանսֆերների վրա։ Հիշեցնենք, որ լոնդոնյան ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ծախսել է 329․5 մլն եվրո։
«Չեմ կարծում, որ ծախսերը նույնը կմնան:
Մենք թարմացրել ենք կազմը, և կարծում եմ, որ հաջորդ տրանսֆերային պատուհանները, անկասկած, մենք այլ կերպ կանցկացնենք»,- Փոթերի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։