Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հայտարարել է, որ 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին ռուս և բելառուս մարզիկների մասնակցության մասին որոշումը դեռ չի կայացվել։
«2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին ռուս և բելառուս մարզիկների մասնակցության մասին որոշումը դեռ չի կայացվել։ Խոսքը գալիք ամառ Ասիայում կայանալիք միջազգային մրցումներին նրանց մասնակցության մասին է։ ՄՕԿ-ի հրապարակած փաստաթղթերից և ոչ մեկում դուք չեք գտնի հիշատակում 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի մասին ռուսական կամ բելառուսական անձնագրով մարզիկների համար»,- ՄՕԿ-ի հաղորդագրությունը մեջբերում էРИА «Новости»-ն։
Հունվարի 25-ին ՄՕԿ-ի գործադիր կոմիտեն հայտարարեց, որ նախատեսում է դիտարկել ռուս և բելառուս մարզիկներին, որոնք չեն աջակցում հատուկ ռազմական գործողությանը չեզոք կարգավիճակով մրցելու հնարավորությունը։ 2024 թվականի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հայտարարեց, որ որոշում կկայացնեն ռուս մարզիկների ընդունելության վերաբերյալ՝ կախված ՄՕԿ-ի որոշումից։