ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում ուսումնամարզական հավաք անցկացնող «Ուրարտուն» այսօր առաջին ընկերական խաղն է անցկացրել:
Դմիտրի Գունկոյի թիմը 4:2 հաշվով հաղթել է արաբական «Յունայթեդին»:
«Ուրարտուի» հավաքը կտևի մինչև փետրվարի 13-ը: Հավաքի շրջանակում «Ուրարտուն» ևս 4 ստուգողական հանդիպում կանցկացնի։ Մրցակիցները կլինեն Սանկտ Պետերբուրգի «Զենիթը», Մոսկվայի «Լոկոմոտիվը», արաբական «Գալֆ Յունայթեդ» և «Գրին Հերոնս» ֆուտբոլային ակումբները։