Փետրվարի 2-ին կայացել է Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2025թ. առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը:
Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Հայաստանի հավաքականն ընդգրկվել է E խմբում, որտեղ մրցակիցները կլինեն Չեռնոգորիայի, Ալբանիայի, Ֆինլանդիայի, Շվեյցարիայի, Ռումինիայի հավաքականները:
Մրցաշարի խաղացանկը կհաստատվի ավելի ուշ: