«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է մանկունիացիների հարձակվող Ջեյդոն Սանչոյի՝ խաղադաշտ վերադառնալը: Ֆուտբոլիստն անգլիական լիգայի Գավաթի 1/2 եզրափակչի՝ «Նոթինգեմ Ֆորեսթի» դեմ խաղում փոխարինման է մտել:
«Կարծում եմ՝ դա հիանալի էր: Երկրպագուները նրան սեր նվիրեցին, ու դա նրան դուր եկավ: Նա ուրախ է վերադառնալ խաղադաշտ: Վերջին երկու շաբաթների ընթացքում ես տեսնում եմ, թե ինչպես է ժպտում Կարինգտոնում: Հուսով եմ՝ նա կարող է շարունակել գործընթացն ու հսկայական ներդրում ունենալ մրցաշրջանում: Ինչ վերաբերում է Ջեյդոնին, ապա կարծում եմ, որ նա կարող է խաղալ 10 համարի դիրքում, կարող է խաղալ որպես կիսապաշտպան»,- Տեն Հագի խոսքերն է փոխանցում ՄՅՈՒ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք՝ 22-ամյա հարձակվողը հոկտեմբերի 22-ից ի վեր խաղադաշտ դուրս չէր եկել հիվանդության պատճառով և չէր կարողացել մասնակցել աշխարհի 2022 թվականի առաջնությանը: