«Չելսին» հետաքրքրված է եղել «Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելային, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան Թվիթերի իր էջում:
Աղբյուրի փոխանցմամբ, միլանյան ակումբը մերժել է լոնդոնցիներին, քանի որ չի ցանկացել բաժանվել Բարելայից:
Բարելան 2020 թվականին է դարձել «Ինտերի» ֆուտբոլիստ, ուր տեղափոխվել էր «Կալյարիից»: Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը միլանցիների կազմում բոլոր մրցաշարերում 25 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: