ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում ուսումնամարզական հավաք անցկացնող «Ուրարտուն» այսօր՝ փետրվարի 2-ին, առաջին ընկերական խաղը կանցկացնի:
Դմիտրի Գունկոյի թիմը կմրցի արաբական «Յունայթեդ» թիմի հետ: Հանդիպումը կկայանա «Ալ Համրիյա» մարզաբազայում և կմեկնարկի ժամը 16:00-ին:
«Ուրարտուի» հավաքը կտևի մինչև փետրվարի 13-ը: Հավաքի շրջանակում «Ուրարտուն» ևս 4 ստուգողական հանդիպում կանցկացնի։ Մրցակիցները կլինեն Սանկտ Պետերբուրգի «Զենիթը», Մոսկվայի «Լոկոմոտիվը», արաբական «Գալֆ Յունայթեդ» և «Գրին Հերոնս» ֆուտբոլային ակումբները։