«Չելսիի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ջոն Թերին արձագանքել է լրագրող Պիրս Մորգանի քննադատությանը:
«Դու 20 տարի կորել էիր: Եվ առջևում դեռ երկար ճանապարհ կա: Կարիերան ավարտելուց հետո ես ավելի շատ տիտղոս եմ նվաճել գոլֆում, քան «Արսենալը» ֆուտբոլում»,- գրել է Թերին Թվիթերի իր էջում:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Պիրս Մորգանը սոցիալական ցանցում դիմել էր «Չելսիի» երկրպագուներին, որոնց խորհուրդ էր տվել հեռադիտակ գնել՝ «Արսենալին» մրցաշարային աղյուսակում գտնելու համար, ինչպես նաև կատակել է տրանսֆերային պատուհանի ընթացքում «Չելսիի» ֆինանսական ծախսերի վերաբերյալ:
«Արսենալը» 19 խաղից հետո գլխավորում է ԱՊԼ մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 50 միավոր: «Չելսին» 10-րդ տեղում է՝ 20 խաղից հետո վաստակած 29 միավորով: