«Բարսելոնայի» տնօրեն Մաթեու Ալեմանին պատմել է այն խնդիրների մասին, որոնք իրենք ունեցել են «Լոս-Անջելես Գելաքսիի» պաշտպան Խուլիան Արաուխոյի տրանսֆերը ձևակերպելու ընթացքում.
«Մենք չկարողացանք նրան ժամանակին գրանցել համակարգում առկա սխալի պատճառով, մենք ուշացանք ընդամենը 18 վայրկյանով: Տեսնենք՝ ինչ կասի ՖԻՖԱ-ն»,- Ալեմանիի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Հիշեցնենք՝ Արաուխոն 2019 թվականից է հանդես գալիս «Լոս-Անջելես Գելաքսիի» հիմնական թիմի կազմում: 2022 թվականին 21-ամյա ֆուտբոլիստը MLS-ի 31 հանդիպման է մասնակցել, դարձել է 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: 2021 թվականից Արաուխոն հրավիրվում է Մեքսիկայի ազգային հավաքական:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կողմերն ամբողջովին համաձայնեցրել են տեղափոխության պայմանները: Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է եղել մինչև 2026 թվականը, սակայն տրանսֆերը չի խափանվել է, քանի որ գործարքը ձևակերպվել է դեդլայնից վայրկյաններ անց: