«Չելսիի» կիսապաշտպան Հաքիմ Զիեշի՝ ՊՍԺ տեղափոխությունը ձախողվել է, քանի որ լոնդոնցիները երկու անգամ ֆրանսիացիներին չստորագրված պայմանագիր են ուղարկել, հայտնում է L’Equipe-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, ՊՍԺ-ն ի սկզբանե կապույտներից սխալ պայմանագիր էստացել, բայց լոնդոնյան ակումբի փաստաբաններըն իբրև թե ուղղել են սխալը և երկրորդ անգամ են ուղարկել պայմանագիրը, սակայն նորից առանց անհրաժեշտ ստորագրության: Երբ «Չելսիում» իմացել են կրկնակի սխալի մասին, նրանք ևս մեկ անգամ ուղարկել են համաձայնագիրը, սակայն առաջին անգամվա պես՝ այն ստորագրված չի եղել:
«Չելսիի» մենեջերները նախատեսել են պայմանագիրը 4-րդ անգամ ևս ուղարկել, սակայն տրանսֆերային պատուհանն արդեն փակվել է:
Անգլիական ակումբում հստակեցրել են, որ մի շարք սխալները թույլ են տրվել «Բենֆիկայի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի տրանսֆերի ձևակերպման պատճառով:
Հիշեցնենք՝ տրանսֆերային պատուհանի վերջին օրը «Չելսին» և ՊՍԺ-ն համաձայնության են եկել մարոկկացի ֆուտբոլիստի՝ վարձակալությամբ փարիզյան թիմ տեղափոխվելու շուրջ, սակայն գործարքն այդպես էլ չկայացավ: Զիեշի տրանսֆերի խափանման մեջ ՊՍԺ-ն մեղադրեց «Չելսիին»՝ նշելով, որ լոնդոնյան թիմի ղեկավարները հատուկ են սխալներ թույլ տվել, որպեսզի մարոկկացին չհեռանա: Փարիզյան թիմը հանդես է եկել բողոքարկմամբ, որը մերժվել է: