Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» 2։0 հաշվով հաղթեց «Նոթինգեմ Ֆորեսթին» և դուրս եկավ եզրափակիչ։ Առաջին խաղն ավարտվել էր մանչեսթերյան ակումբի հաղթանակով՝ 3։0 հաշվով։
Պատասխան խաղում ՄՅՈւ-ից աչքի ընկան Անտոնի Մարսյալն ու Ֆրեդը։
«Մանչեսթեր Յունայթեդը» եզրափակիչում կխաղա «Նյուքասլի» հետ։ Հանդիպումը կկայանա փետրվարի 26-ին։