Երևանում կայանալու է Կիոկուշին կարատեի Եվրոպայի ամենամյա առաջնությունը, հայտնում է Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան։
Մրցաշարը կանցկացվի այս տարվա ապրիլի 21-23-ը։
Արդեն 3-րդ անգամ է՝ ՀԿԿՖ-ն՝ հիմնադիր-նախագահ շիհան Անդրանիկ Հակոբյանի գլխավորությամբ, Հայաստանում հյուրընկալում է Եվրոպայի առաջնությունը։
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան հայտնում է, որ 2018 թվականի Եվրոպայի առաջնությանը Հայաստան էին ժամանել 27 երկրների պատվիրակություններ։