«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի գործակալը կարծում է, որ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 1 միլիարդ եվրո:
«Երբ Պոգբային վաճառեցինք 80 միլիոն եվրոյով, բոլորն ասում էին. «Սա անհավանական է»: Այսօր շատերն այդքան արժեն, իսկ ամենաթանկարժեք տրանսֆերը Նեյմարինն է՝ 222 միլիոնով։
Ինձ համար Հոլանդն արժե 1 միլիարդ եվրո։ Միգուցե ոչ ոք այդքան գումար չվճարի, բայց դա այն ներուժն է, որ նա ունի։ Նրա հետ նոր ակումբ գալիս են երկրպագուները, գոլերը, սպորտային արդյունքները, պրոֆեսիոնալիզմը, հանրաճանաչությունը, հովանավորները… Հոլանդի տրանսֆերի արժեքը որոշվում է այդ գործոնների համակցությամբ։
Փաստորեն, ֆուտբոլիստի գինը որոշում է այն ակումբը, որը վճարում է։ Ես գիտեմ, որ ոչ ոք ֆուտբոլիստի համար 700 միլիոն եվրո չի վճարի, բայց ես շատ լավ գիտեմ, թե ինչ արժեք ունի Էրլինգը։ Դա առնվազն 1 միլիարդ եվրո է»,- մեջբերում է Ռաֆայելա Պիմենտային As-ը։
























































