«Լեսթերը» հայտարարել է «Սթոք Սիթիի» և Ավստրալիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Հարի Սուտտարին ձեռք բերելու մասին:
24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը «աղվեսներին» արժեցել է 17 միլիոն եվրո: Սուտտարն ակումբի պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականի ամառ։
Ընթացիկ մրցաշրջանում նա «Սթոքի» կազմում անցկացրել է 7 հանդիպում:
Ավստրալիայի հավաքականի կազմում Սուտտարը անցկացրել է 14 հանդիպում և խփել 6 գոլ, այդ թվում՝ չորս հանդիպում է անցկացրել Կատարում կայացած 2022 թվականի Աշխարհի առաջնությունում։