30-ամյա կիսապաշտպան Ջոնջո Շելվին, ով մինչև վերջերս հանդես էր գալիս «Նյուքասլում», կարիերան կշարունակի Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկ այլ ներկայացուցիչ՝ «Նոթինգհեմ Ֆորեստում»։
Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, կողմերին հաջողվել է գործարքն ավարտին հասցնել մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը։
Ֆուտբոլիստի հետ պայմանագիր է կնքվել մինչև 2025 թվականը։ Transfermarkt-ի համաձայն՝ գործարքի արժեքը գնահատվում է յոթ միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում կիսապաշտպանը խաղային պրակտիկայի պակաս է զգում։ Ջոնջոն մասնակցել է ընդամենը հինգ հանդիպման, որոնցում գոլեր չի խփել։
























































