Պրեմիեր լիգայի ակումբները ռեկորդ են սահմանել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր ֆուտբոլիստների համար կատարած ծախսերի առումով:
2023 թվականի հունվարին Պրեմիեր լիգայի 20 թիմերը ընդհանուր առմամբ 815 միլիոն ֆունտ (մոտ 923 միլիոն եվրո) են ծախսել նոր խաղացողների համար, ըստ Independent-ի՝ գրեթե 50 տոկոսով ավել, քան 2018 թվականին սահմանված նախորդ ռեկորդը (430 միլիոն ֆունտ): Իսկ 2022 թվականին այս ցուցանիշը կազմում էր 295 միլիոն ֆունտ ստերլինգ։
Բացի այդ, 2022/23 մրցաշրջանի համար (ամառային և ձմեռային պատուհան) Պրեմիեր լիգայում տրանսֆերային ընդհանուր ծախսերը սահմանեցին նոր ռեկորդ՝ 2,8 միլիարդ ֆունտ ստեռլինգ:
Այս ձմռանը Պրեմիեր լիգայի ամենաթանկ տրանսֆերը կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի «Բենֆիկայից» «Չելսի» տեղափոխությունն էր, որը լոնդոնյան ակումբին արժեցավ 121 միլիոն եվրո, ինչը ռեկորդային է անգլիական ֆուտբոլի համար։