«Չելսին» ավարտեց հունվարյան տրանսֆերային պատուհանը «Բենֆիկայի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի տրանսֆերով։
Այս տրանսֆերը Պրեմիեր լիգայի համար ռեկորդային է՝ 107 միլիոն ֆունտ ստեռլինգ (121 միլիոն եվրո): Բացի այդ՝ «Չելսին» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ամենաշատ ծախսեր կատարած ակումբն է։
«Չելսին» հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում ծախսել է մոտ 288 մլն ֆունտ (329,5 մլն եվրո)՝ ավելի շատ, քան Բունդեսլիգայի, Լա Լիգայի, Սերիա Ա-ի և Լիգա 1-ի բոլոր ակումբները միասին վերցրած, հայտնում է BBC-ն:
«Չելսին» առաջին երկու տրանսֆերային պատուհաններում ծախսել է մոտ 630 միլիոն դոլար նոր սեփականատեր Թոդ Բոելիի օրոք՝ 2022 թվականի մայիսին ակումբը գնելուց ի վեր, հայտնում է AP-ն:
























































