«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ակսել Տուանզեբեն վարձավճարով տեղափոխվել է «Սթոք Սիթի»:
Պայմանագիրը ուժի մեջ է մինչև մրցաշրջանի ավարտը։
25-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդի» սան է։ Հիմնական թիմում նա անցկացրել է գրեթե 40 հանդիպում։
Տուանզեբեն ժամանակին վարձավճարով արդեն հանդես է եկել «Աստոն Վիլլայի» և «Նապոլիի» կազմում:
























































