«Սաութհեմփթոնը» հայտարարել է «Ռենի» հարձակվող Քամալդին Սուլեմանայի հետ պայմանագիր կնքելու մասին: Այս տրանսֆերը ռեկորդային է ակումբի պատմության մեջ՝ 22 մլն ֆունտ։
Գանայի հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստը մինչև 2027 թվականը պայմանագիր կկնքի անգլիական ակումբի հետ։
Սուլեմանան դարձավ թիմի 5-րդ ձեռքբերումը հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ Միսլավ Օրշիչի, Շարլ Ալկարասի, Ջեյմս Բրիի և Փոլ Օունաչուի տրանսֆերներից հետո:
Ընթացիկ մրցաշրջանում Սուլեմանան բոլոր մրցաշարերում 20 խաղում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։