«Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը հայտարարել է Մյունխենի «Բավարիայի» և Ավստրիայի հավաքականի կիսապաշտպան Մարսել Զաբիտցերի հետ պայմանագիր կնքելու մասին։
Կողմերը վարձակալության պայմանագիր են կնքել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում ավստրիացին մյունխենյան ակումբի կազմում անցկացրել է 15 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
ԶԼՄ-ներում տեղեկություն է հայտնվել, որ մանկունիանցիները վարձակալական պայմանագրի ավարտից հետո չեն կարող ձեռք բերել ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը։