«Սաութհեմփթոնը» հայտարարել է «Գենկի» հարձակվող Փոլ Օնուաչուի հետ պայմանագիր կնքելու մասին:
28-ամյա նիգերիացու տրանսֆերի համար «սրբերը» վճարել են 18 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստը երեք տարվա պայմանագիր է կնքել։
Այս մրցաշրջանում նա անցկացրել է 22 հանդիպում և խփել 17 գոլ։ Նշենք, որ ֆուտբոլիստի հասակը կազմում է 201 սմ։
Օնուաչուն Նիգերիայի հավաքականի կազմում անցկացրել է 16 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։