Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Մարսել Զաբիցերը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» և «Չելսիի» ուշադրության կենտրոնում։ Անգլիական երկու ակումբներն արդեն դիմել են մյունխենյան թիմին՝ խաղացողի հնարավոր տեղափոխության վերաբերյալ, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Զաբիցերը «Բավարիա» է տեղափոխվել 2021 թվականի ամռանը Լայպցիգից։ Նրա գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը «Բավարիայի» կազմում անցկացրած 24 խաղում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ բոլոր մրցաշարերում։