«Բարսելոնան» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Անտոնի Էլանգայով։
Ինչպես հայտնում է ESPN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, կատալոնական ակումբը ցանկանում է վարձակալել 20-ամյա վինգերի։
«Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկանում է Մեմֆիս Դեպայի՝ «Ատլետիկո» տեղափոխվելուց և Ուսման Դեմբելեի՝ վնասվածք ստանալուց հետո, ուժեղացնել հարձակման գիծը։ Նշվում է, որ ակումբում դիտարկում են նաև կիսապաշտպանության գծում նոր խաղացողի ձեռք բերելու տարբերակները։
«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է այսօր բաց թողնել Էլանգային: Նրա նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Էվերթոնը», Դորտմունդի «Բորուսիան» և ՊՍՎ-ն։
«Բարսելոնան» հետաքրքրված է նաև կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատի ծառայություններով, սակայն «Ֆիորենտինան» չի ցանկանում նրան վարձակալությամբ տրամադրել, նույնիսկ եթե համաձայնագիրը ներառի գնման տարբերակ:
Բացի այդ, կատալոնացիները ցանկանում են ամրապնդել աջ պաշտպանի դիրքը։ «Բարսելոնան» հետաքրքրված է «Լոս Անջելես Գելեքսիի» 21-ամյա պաշտպան Խուլիան Արաուխոյով։ Ամերիկյան ակումբի հետ բանակցություններ են վարում վարձակալության վերաբերյալ՝ հետագայում լրիվ տրանսֆերը գնելու հնարավորությամբ: Տրանսֆերի դեպքում Արաուխոն կգրանցվի որպես Բարսա Բ-ի խաղացող։
Այս մրցաշրջանում Էլանգան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 20 խաղում 2 գոլային փոխանցում է կատարել բոլոր մրցաշարերում։