«Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոն 13,5 միլիոն եվրոյի դիմաց կտեղափոխվի Լոնդոնի «Արսենալ», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները «զինագործների» հետ և պայմանագիր կկնքի մինչև 2024 թվականը։ «Չելսին» ընդունել է սկզբունքային մրցակցի առաջարկը, և շուտով կողմերը կստորագրեն անհրաժեշտ փաստաթղթերը։ Հիմնական գործոնը, որը համոզեց Ժորժինյոյին ընդունել առաջարկը, «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի՝ իրեն թիմում տեսնելու ցանկությունն էր։
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը «Չելսիի» կազմում անցկացրել է 18 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ։