«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը հայտնվել է «Ինտերի» ուշադրության կենտրոնում:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, «Ներաձուրիները» վարձակալության վերաբերյալ հարցում են ուղարկել մանկունիացիներին։ Նրանք փոխարինող են փնտրում Միլան Շկրինյարին, որը մոտ է ՊՍժ տեղափոխությանը։
Մագուայրը նախընտրում է մնալ «Մանչեսթեր Յունայթեդում» մինչև ամառ և գնահատել իր դիրքը, նախքան ապագայի վերաբերյալ որոշում կայացնելը: «Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես ցանկանում է պաշտպանին պահել մինչև մրցաշրջանի ավարտը։
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում անգլիացին անցկացրել է 8 հանդիպում։
























































