Կոնոր Գալաhերը կարող է «Չելսիից» տեղափոխվել «Էվերթոն»:
Լիվերպուլյան ակումբը առաջարկ է արել 22-ամյա կիսապաշտպանի համար։ Ակումբը պատրաստ է վճարել 40 միլիոն ֆունտ և ևս 5 միլիոն ֆունտ բոնուսներով:
Կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև այլ ակումբներ։ «Չելսին» շուտով որոշում կկայացնի «Էվերթոնի» առաջարկի վերաբերյալ։
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 18 խաղում Գալահերը դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
























































