«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդի Հաուն արձագանքել է կիսապաշտպան Էնթոնի Գորդոնի՝ «Էվերտոնից» իր թիմ տեղափոխությանը։
«Ուրախ եմ, որ մենք պայմանագիր կնքեցինք Էնթոնիի հետ. նա լավագույնն է, լավագույն տաղանդը: Ես շատ էի ցանկանում աշխատել նրա հետ։
Ցանցկանում եմ զարգացնել նրա տաղանդը և անհամբեր կսպասեմ տեսնել, թե ինչ կարող է նա դա անել մեր մարզաշապիկով», մասնագետի խոսքերն է մեջբերում Marca-ն։
«Նյուքասլը» ֆուտբոլիստի հետ պայմանագիր է կնքել երեկ՝ հունվարի 29-ին, Transfermarkt-ը գործարքը գնահատել է 45,6 միլիոն եվրո: Սա թիմի առաջին տրանսֆերն է հունվարին։
























































