«Բավարիայի» նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն ասել է, որ թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կարող է մնալ ակումբում:
«Վերջերս մեր մարզիչը դարձավ 55 տարեկան: Սա լավ տարիք է: Այս առիթով մենք նրան գրիչ կնվիրենք: Ինչ-որ բան ստորագրելու համար երբեմն անհրաժեշտ է գրիչ»,- :
Հիշեցնենք, որ «Բավարիան» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում հաղթեց «Չելսիին» 0։3 հաշվով: