Թենիսի կանանց ասոցիացիան (WTA) պաշտոնական կայքում հրապարակել է թարմացված վարկանիշը։
Վարկանիշի առաջատարը շարունակում է մնալ Իգա Շվյոնտեկը։ Australian Open-2023-ի հաղթող բելառուս Արինա Սաբալենկան բարձրացել է երկրորդ տեղ, իսկ թունիսցի Օնս Ժաբերը երրորդն է։
WTA վարկանիշը հունվարի 30-ի դրությամբ․
1․ Իգա Շվյոնտեկ (Լեհաստան) – 10485
2 (5). Արինա Սոբոլենկո (Բելառուս) – 6100
3 (2). Օնս Ջաբեր (Թունիս) – 5210
4 (3). Ջեսիկա Պեգուլա (ԱՄՆ) – 5000
5 (4). Կարոլին Գարսիա (Ֆրանսիա) – 4645
6 (7). Կոկո Գաուֆ (ԱՄՆ) – 3992
5 (6). Մարիա Սակկարի (Հունաստան) – 3811
8 (8). Դարիա Կասատկինա (Ռուսաստան) – 3380
9 (10). Բելինդա Բենչիչ (Շվեյցարիա) – 2905
10 (25). Ելենա Ռիբակինա (Ղազախստան) — 2815։