Հունվարի 30-ի գիշերը կայացել է NBA-ի կանոնավոր առաջնության «Միլուոկի Բաքս» – «Նյու Օռլեան Պելիկանս» հանդիպումը։
Հանդիպումն ավարտվել է Բաքսի հաղթանակով՝ 135:110 հաշվով։
Լավագույնն այս խաղում Յանիս Անտետոկունմպոն է, ով դարձավ դաբլ-դաբլի հեղինակ՝ 50 միավոր և 13 անդրադարձ:
Մյուս հանդիպումներում «Մեմֆիսը» հաղթեց «Ինդիանային» (112:100), իսկ «Քլիվլենդ Կավալերսը»՝ «Լոս Անջելես Քլիպերսին» (122:99):