Հոլիվուդյան դերասան Ռայան Ռեյնոլդսը խոսել է ուելսյան «Ռեքսհեմ» ակումբի նպատակների մասին։ Դերասանն ակումբի համասեփականատերն է։
Ակումբը հանդես է գալիս Անգլիայի ֆուտբոլային լիգայի համակարգի հինգերորդ դիվիզիոնում։
«Այս տարի մենք վաճառել ենք 24000 մարզաշապիկ։
«Շատ շապիկներ պատվիրվել են Հյուսիսային Ամերիկայից և Կանադայից: Զարմանալի էր, որ արտերկրում մեզ այդքան ջերմ ընդունեցին։ Ինձ ամենաշատը դուր է գալիս այն, որ Ռեքսհեմը դարձել է զբոսաշրջության վայր:
Մեր նպատակն է դուրս գալ Անգլիայի Պրեմիեր լիգա։ Եթե տեսականորեն դա հնարավոր է, ապա ինչու ոչ։ Սա է մեր նպատակը», – Ռեյնոլդսի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։
Անգլիայի գավաթի 1/16 եզրափակիչի խաղում «Ռեքսհեմը» ոչ-ոքի էր խաղացել «Շեֆիլդ Յունայթեդի» հետ՝ 3:3։ Թիմերը հաջորդ փուլի ուղեգիրը կվիճակրկեն վերախաղարկման ժամանակ։