«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգել Կլոպը խոսել է թիմի ներկայիս վիճակի մասին։
«Ես մի գիշերում վատ մարզիչ չեմ դարձել։ Ես երբեք այնքան լավը չեմ եղել, ինչպես որոշ մարդիկ են ասել, և այնքան վատը չեմ եղել, ինչպես ուրիշներն են կարծել։
Գիտեի, որ դժվար է լինելու, դրանում ոչ մի կասկած չկա։ Նախորդ մրցաշրջանը լարված ստացվեց և ավելի երկար էր, քան սպասում էինք։ Այս ամենը հասկանալի է, բայց քիչ վնասվածքներ ունենալու դեպքում կարող էինք ամենաքիչը 5 միավոր ավելի վաստակել։ Նորմալ մրցաշրջան էր։ Բայց առանցքային խաղացողների վնասվածքները այն վատը դարձրին, դա անտեսել չի կարելի։ Բացի դրանից, եթե մարզումների համար ժամանակ չունես, իսկ խաղերի միջև ընդամենը 3 օր է, քո խաղում ինչ-որ բան շտկել չես կարող։
Ո՞ւմ է հուզում, որ մենք մոտ էինք չեմպիոնությանը։ Ինձ համար միևնույն է։ Եվ ես ոչ մի վայրկյան չեմ մտածում ՉԼ-ում մեր նախկին հաղթանակի մասին։ Ուզո՞ւմ ենք հաղթանակը կրկնել։ Իհարկե։ Ի վիճակի՞ ենք ջախջախել «Ռեալին»։ Գուցե, ոչ։ Բայց մենք լավ ենք հանդես գալիս այդ մրցաշարում։ Երբ խաղերը սկսվեն, մենք 100%-ով պատրաստ կլինենք։ Քիչ բան ենք տվել երկրպագուներին այս մրցաշրջանում, բայց դեռ մասնակցում ենք գավաթային երկու մրցաշարի ու չենք պատրաստվում հանձնվել առաջնությունում։ Ինչո՞ւ պիտի անենք դա»,- Կլոպի խոսքերն է փոխանցում Mirror-ը։
























































