ՄՅՈՒ-ի պաշտպան Հարի Մագուայերը խոսել է թիմում պահեստային խաղացող լինելու դերի մասին:
«Ես 29 տարեկան եմ, և կարիերայումս նախկինում նման իրավիճակում չեմ եղել: Բայց դա ֆուտբոլի անբաժանելի մասն է, և ես ամեն օր քրտնաջան աշխատում եմ:
Գիտենք, որ թիմում պիտի մրցակցություն լինի: Մեր թիմում մի քանի գերազանց կենտրոնական պաշտպան կա: Այս պահից սկսած մինչև մրցաշրջանի ավարտ՝ թիմը մեզնից յուրաքանչյուրի կարիքը զգալու է»,- Մագուայերի խոսքերն է փոխանցում ITV.com-ը:
























































