«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը պատրաստ է կրկին փորձել ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին:
Այս մասին հայտնում է Barca Universal-ը։ Հոլանդացի մասնագետը պատրաստ է ամռանը եւս մեկ փորձ կատարել 25-ամյա խաղացողի տրանսֆերի հարցում։
Նշվում է, որ ինքը՝ ֆուտբոլիստը, տեն Հագի հետ մասնավոր զրույցում խոստովանել է նրան, որ պատրաստ է մանկունիանցիներին միանալ 2023 թվականի ամռանը։
Ֆրենկին «Բարսելոնա» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը «Այաքսից»: Կիսապաշտպանն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում 23 խաղում դարձել է երկու գոլի հեղինակ: Ֆուտբոլիստն ունի նաև մեկ գոլային փոխանցում: Կողմերի միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականին։
Կատալոնյան ակումբն այս պահին 47 միավորով գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։
























































