«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հաագը խոսել է Մարկուս Ռեշֆորդի առաջընթացի մասին: Նա ասել է, որ խաղացողն ավելի ինքնավստահ է դարձել, ինչը դրական է ազդել նրա խաղի վրա։
«Ես Հարրի Փոթերը չեմ, նա պարզապես ավելի ինքնավստահ է դարձել: Մարկուսը պայքարեց դրա համար, ներդրեց այդ ամենի մեջ իր ողջ ուժերը։ Իհարկե, իմ մարզչական շտաբով մենք սխեմաներ ենք կազմում։ Սա օգնում է Մարկուսին ճիշտ ծրագրել առօրյան և ճիշտ դիրք գրավել խաղադաշտում:
Բայց, ի վերջո, ամեն ինչ կախված է նրանից, երբ խաղացողը վստահություն ունի, այդ ժամանակ ես համոզված եմ մեր աշխատանքի մեթոդների ճիշտ լինելու մեջ։
Բայց ֆուտբոլիստի վրա ազդում է միջավայրը, ճիշտ կառուցված աշխատանքային գործընթացով նա կարող է պահպանել օպտիմալ մարզավիճակը։ Ակնհայտ է, որ Մարկուսը շատ լավ մարզավիճակում է։ Օրեցօր, մարզումից մարզում, խաղից խաղ»,- մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչին The Guardian-ը: