Աշխարհի ամենահին աճուրդի տներից մեկում՝ Sotheby’s-ում, վաճառվել է Լոս Անջելես Լեյքերսի հարձակվող Լեբրոն Ջեյմսի մարզաշապիկը։
Դա NBA-ի 2013 թվականի եզրափակչի մարզաշապիկն է, երբ հարձակվողը խաղում էր Մայամիում։ Այս մասին հայտնում է ESPN-ը։
Մարզաշապիկը վաճառվել է 3,7 միլիոն դոլարով։
Դա այս աճուրդի տան պատմության մեջ երրորդ ամենաթանկարժեք մարզաշապիկն է՝ զիջելով միայն Մայքլ Ջորդանի մարզաշապիկին (10,91 միլիոն դոլար) և Դիեգո Մարադոնայի հայտնի «Աստծո ձեռքը» խաղի շապիկին (9,28 միլիոն դոլար):