«Բրայթոնի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոն հաստատել է, որ կհեռանա ակումբից այս տրանսֆերային պատուհանի ընթացքում։
«Ես երախտապարտ եմ պարոն Բլումին և ակումբին, որ ինձ հնարավորություն տվեցին տեղափոխվել Պրեմիեր լիգա, և ես զգում եմ, որ միշտ արել եմ առավելագույնը նրանց համար: Ես միշտ ֆուտբոլ եմ խաղում ժպիտով և ի սրտե։
Ես 10-ը երեխաներից ամենափոքրն եմ, որոնք մեծացել են աղքատ ընտանիքում Սանտա Դոմինգոյում, Էկվադորում: Միշտ երազել եմ դառնալ Էկվադորի պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը։ Ես հպարտ եմ, որ կարող եմ օգնել «Բրայթոնին» վաստակել ռեկորդային տրանսֆերային գումար, որը թույլ կտա նրանց վերաներդնել այն և օգնել ակումբին շարունակել հաջողության հասնել:
Երկրպագուներն ինձ ընդունել են իրենց սրտերում, և նրանք միշտ կմնան իմ սրտում, այնպես որ, հուսով եմ, նրանք կհասկանան, թե ինչու եմ ես ուզում օգտվել այս հիանալի հնարավորությունից»,- գրել է Կայսեդոն սոցցանցում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արսենալը» 60 մլն ֆունտ է առաջարկել 21-ամյա ֆուտբոլիստի համար: Նրա տրանսֆերին հավակնում է նաև «Չելսին», սակայն «Ճայերը» մերժել են «կապույտների» 55 միլիոն ֆունտ ստեռլինգի առաջարկը: